Լրահոս 24/7

Բազմիցս հանդիպում են երևույթներ, որոնք որ բնորոշ էին մինչհեղափոխական իրականությանը․ Ռ․ Պետրոսյան

«Այս պահին հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում պետական կառավարման մի շարք մարմիններում, տեղական ինքնակառավարման մի շարք մարմիններում, այդ թվում նաև 50% և ավելի պետական մասնաբաժին ունեցող ՓԲԸ-ներում․ դա իհարկե մեզ վերապահված է պետական վերահսկողական մասին օրենքով»,- այս մասին Թիվ 1-ի հետ հարցազրույցում նշել է Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմասոս Պետրոսյանը։

Նա նաև հավելել է, որ մի շարք նախարարություններում են այս պահին ուսումնասիրություններ իրականացնում, քրեակատարողական ծառայություններում, էկոնոմիկայի նախարարությունում, արդարադատության նախարարության մի շարք ուղղություններով, և կարող է մատնանշել, որ հիմնականում խնդիրները ի հայտ են գալիս օրենսդրական բացերի հետևանքով, երկրորդը՝ պետական բյուջեի կառավարման արդյունավետության առումով  խնդիրներ կան տարբեր մարմիններում, այսինքն իրենք նաև լիազորված ենքոչ միայն պետական բյուջեի կառավարման օրինականությունը վերահսկել, այլ նաև արդյունավետությունը, և ահա արդյունավետության մասով կան որոշակի խնդիրներ, կան նաև խնդիրներ տարբեր մարմիններում ենթաօրենսդրական ակտերի, իրավական ակտերի բացի պատճառով լուծումների սուբյեկտիվ կայացման առումով, որը բերում է որոշակի խնդիրների, ապա նաև պետական շահի վնասների հասցման։

Նա նշել է, որ իրենց աշխատակազմով, աշխատելաոճ են որդեգրել, որ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում երբ տեղեկանքները կազմում և տալիս են և տվյալ մարմնին, ապա ներկայացնում են վարչապետին, ապա նաև վարչապետին առաջարկում են ոլորտի բարեփոխման կոնկրետ քայլեր, որոնք որ ուղղակիորեն կներազդեն տվյալ խնդիրների հետագա կանխարգելմանը։

Պարոն Պետրոսյանը նաև ընդգծել է «Մենք նաև վարչապետի հանձնարարությամբ պետգնումների ոլորտին զուգահեռ՝ նաև ամենօրյա մշտադիտարկման տակ ենք պահում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների մասնակցությունը պետական գնումներին, այդ թվում նաև ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքների մեջ ներգրավված որոշ շրջանակների, և հավուր պատշաճի տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո ներկայացնել վարչապետին՝ եթե նմանատիպ սուբյեկտներ կան, և չափորոշիչների մեջ առկա կլինեն խտրական մոտեցումներ, կամ տվյալ անձով պայմանավորված հատուկ մոտեցում, ապա դա որևէ կերպ չի սպրդի վարչապետի ուշադրությունից, ես դա երաշխավորում եմ»։

Նա նաև նշել է․ «Այն մերկապարանոց պնդումները, որ կարող են լինել, թե ՊՎԾ-ն կարող է քաղաքական գործիք դառնալ, ես Ձեզ կարող եմ 100%-ով երաշխավորել, որ առնվազն վերջին երկար շրջափուլում և մասնավորապես՝ իմ կառավարման շրջանում չկա որևէ ուսումնասիրություն, մշտադիտարկում, վերլուծություն ցանկացած ոլորտում, որը բխել է կամ բխեցրել ենք քաղաքական ուժի շահի կամ թիմի առաջնահերթություններից, դա ես բացառում եմ, դրա վառ ապացույցը նաև այն է, որ այս շրջանում մենք գրեթե, որևէ ՏԻՄ-ում որևէ վերահսկողական գործառույթ, բացի հանրային գնումների կանխարգելիչ գործընթացներից՝ չենք իրականացրել, և նաև վարչապետը ինքն էլ նման հանձնարարական բացարձակապես չի տվել։

Դա նաև ապացույցն է այն խոսքերիս, որ ՊՎԾ-ն գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Նա նաև հպարտությամբ նշել է, որ ՊՎԾ-ն պետական մարմինների շարքում, որպես վարչապետին ենթակա մարմին՝ լավագույնս արտացոլում է պետական շահի գերադամամբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականցման գործառույթներով։

Ինչ վերաբերում է սողացող հակահեղափոխությանը՝  չենք կարող այդպիսի դիտարկում անել, բայց հիշեցրեց ,որ վարչապետը դեռևս 2-2,5 տարի առաջ էր, երբ այսպիսի արտահայտություն է արել․ «Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը», ահա այդպիսի դիմադրություն իրենք բազմաթիվ մարմիններում որտեղ իրականացնում են վերահսկողություն՝ հանդիպում են, ինքը կարող է պատվով ասել, որ ՊՎԾ-ն որևէ սողացող հակահեղափոխության, այդ թվում նաև քաղաքական պրոցեսների մաս կամ կանխարգելող գործիք չի հանդիսանում։ Այսինքն, եթե հեղափոխությունը, հակահեղափոխությունը դրանք քաղաքական գործընթացներ են, ապա ՊՎԾ-ն, ապաքաղաքական մարմին է։ 

Բայց այն մարմիններում, որտեղ իրենք իրականացնում են տարբեր բնույթի վերահսկողական գործառույթներ՝ բազմիցս հանդիպում են երևույթներ, որոնք որ բնորոշ էին մինչհեղափոխական իրականությանը։ Հանդիպում են այնպիսի գործոնների, որոնք որ կանխամտածված թե ակամա, բայց դեռևս արմատախիլ արված չեն հեղափոխությունից հետո, ու օրենքի և իրվունքի գերակայության, իրավահավասարության ապահովման հրամայականների հարթության մեջ չեն տեղավորվում, և իրենք առանձնահատուկ բծախնդիր են նաև այդ երևույթների՝ հենց օրենքով շտկմանը, կանխարգելմանը, և բարեփոխումների այնպիսի առաջարկներ անելուն, ապա նաև այդ բարեփոխումների ընթացքին հետևելուն՝ վարչապետի անունից և լիազորմամբ, որ հետայսու նմանատիպ երևույթները իսպառ բացառվեն պետական կառավարման մարմիններում։

Պարոն Պետրոսյանը նաև նշել է․ «ինձ համար որպես գործիչ՝ պետությունը, պետականությունը վեր է ամեն ինչից, և ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, իսկ այս կարգավիճակն ինձ համար լրացուցիչ հնարավորություն է պետական կառավարման ինստիտուտներն ամրացնելու՝ իմ լիազորությունների և քաղաքաական կամքի համադրմամբ՝ այնպիսի Հայաստան կառուցելու, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ օրենքի և իրավունիք գերակայության համատեքստում խաղաղ, ստեղծարար կյանքի պայմաններ կապահովվեն ՀՀ քաղաքացիների համար»։

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

10 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

11 hours ago