

Տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին։
Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիգավանում հնչած կրևակոցների դեպքի մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, նշելով.
«Այս պահին, իհարկե, հստակ առաջատար կա, բայց մինչև առավոտ հուժկու պայքար է գնալու առաջատարի տեղի համար»։
Մեկ այլ գրառմամբ Ալեքսանյանը հայտնել է, որ իր գործընկեր Մաթևոս Ասատրյանին նաև խորհուրդ է տվել և տալիս անպայման դատական ընթացք տալ իր և ընտանիքի մասին «զրպարտանք տարածող դուրսպրծուկների զեղումներին»։
Հիշեցնենք՝ Երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…