

Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլում նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքը հավաքել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից հետո։
Ժան-Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes) ստացել է 31,6 տոկոս, Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը՝ 17,3 տոկոս, իսկ հանրապետականները՝ 6,98 տոկոս ձայն:
Այսպիսով, Մակրոնի կոալիցիան չի ստացել խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա Ազգային ժողովում ունի 245 տեղ, Մելանշոնի կուսակցությունը՝ 131, «Ազգային միավորում»-ը և «Հանրապետականները» կստանան համապատասխանաբար 89 և 61 մանդատ։
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։ Քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավոր կընտրվի 5 տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում երեկ ընթանում էր խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլը:
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…