Արցախ

Արցախի Հաղորտի գյուղում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Հունիսի 18-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը։ 44-օրյա պատերազմից հետո տեխնոդպրոցի հիմնումը Հաղորտի գյուղի վերածննդի թերեւս առաջին քայլն էր, իսկ իրադարձությունը՝ գյուղի մեծ ու փոքրի համար ամենաուրախալին ու երկար սպասվածը:

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս եւ ծրագրավորող, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման եւ Երեւանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ եւ մշակել տեխնոդպրոցի գաղափարը։

Տեխնոդպրոցի բացման արարողության ժամանակ խոսելով գաղափարի եւ դրա արդիականացման ընթացքում անցած ճանապարհից՝ Աշոտ Ավանեսյանն ասաց՝ սա այն նախաձեռնություններից էր, որից հետո շատերի համար պարզ դարձավ՝ անհնարին ոչինչ չկա:

Վերջինս նաեւ նշեց՝ տեխնոդպրոցը ամբողջ շրջանի երիտասարդների համար հնարավորություն է ընձեռելու, այն, ինչ չի ունեցել իր սերունդը, իրենից ավագ սերունդը:

«Սա ընդամենը շենք չէ: Մոտ մեկ տարի առաջ, երբ սկսում էինք մտածել համայնքներում խնդիրները վեր հանելու եւ դրանց համար հնարավորինս արագ լուծումներ գտնելու համար, ծանոթացանք «ռեԱրմենիա» թիմի հետ: Սա այն թիմն է, որը ստեղծվել է պատերազմի օրերին եւ իր առաջ նպատակ դրել միավորել ամբողջ աշխարհի հայերին»,- նկատեց Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ տեխնոդպրոցի գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է եղել շուրջ 67 մլն դրամ. «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում նախագծի համար հանգանակվել էր նախատեսվածից ավելին՝ 69 մլն դրամ: Դրամահավաքը տեւել է շուրջ 3 ամիս: Տեխնոդպրոցի գործարկումից հետո այնտեղ կկարողանա այցելել 100 երիտասարդ, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի: Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաեւ կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

Նախագծի հեղինակի հայտնեց, որ հուլիս 2-ին սկսելու են տեխնոճամբարը, «Մունք»-ի բոլոր շահառուները կմասնակցեն վերջնական, կողմնորոշիչ դասընթացների, որպեսզի իրենց մասնագիտությունը ընտրեն: Դրանից հետո՝ օգոստոսի կեսերին կամ օգոստոսի վերջ (ամսաթիվը դեռ հստակ չէ), կկազմվեն վերջնական խմբերը, եւ կմեկնարկի դասապրոցեսը:

«Մեկ տարի հետո Մարտունու շրջանում ունենալու ենք միջինում 30 Այ Թի ոլորտի մասնագետ՝ տարբեր ուղղության: Ունենալու ենք մի քանի գործընկեր ընկերություններ, որոնք իրենց ներկայացուցչությունն ունեն այստեղ»,- ասաց նա:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրենը նաեւ նկատեց՝ սա քայլ է, որը միտված է, որ Արցախի եւ ոչ միայն Արցախի ամեն մի գյուղում յուրաքանչյուր երիտասարդ հստակ իմանա իր անելիքները, վստահ լինի, որ իր գիտելիքով ու փորձով ոչ միայն չի զիջում աշխարհի ցանկացած կետում ապրող երիտասարդի, այլեւ վստահաբար գերազանցում է. «Միգուցե նիշը շատ բարձր է դրված, բայց սա միակ ճանապարհն է»:

«ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանն էլ շնորհավորանքի իր խոսքում շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը պառակտվել էր, ինչի հետեւանքով ի հայտ էին եկել բազմաթիվ խնդիրներ. մեկ գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտություն կար:

«Այս ընթացքում հասկացանք, որ թշնամու համար ամենամեծ վտանգը մեր համախմբվածությունն է։ Նրանք թիրախավորում են մեր համախմբվածությունը եւ միասնականությունը, ուստի պետք էր համագործակցության արդյունավետ ձև գտնել՝ իրար հետ մեկ նպատակի շուրջ համախմբված ու ներդաշնակ աշխատելու համար։ Եվ հենց դրանից է բխել «ռեԱրմինիա» հարթակի ստեղծման գաղափարը»,- պատմեց գործադիր տնօրենը:

Նշենք, որ տեխնոդպրոցի շենքը Հաղորտիի գյուղապետարանն է տրամադրել. այն համայնքապետարանինն է։ Շինությունն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ եւ սանհանգույց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago