Լրահոս 24/7

ԼՂ-ից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանային աջակցության հավաստագիր

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են.

«Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768֊ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
  • Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չունեն սեփականություն,
  • չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում
  • ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Դիմումներն ընդունվում են այստեղ»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

5 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

10 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

15 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

22 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago