Ինչ ցույց տվեց ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող մեկ տարին։
Ուղիղ 1 տարի առաջ այս օրը համապետական ընտրություններով ժողովուրդը վերահաստատեց իշխանությանը տված իր մանդատը՝ 53,9 % մեծամասնությամբ, և հնարավորություն տվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը՝ իրականացնելու երկրի կառավարման որդեգրած կուրսը։
Համապետական ընտրություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել, որ իշխանությունը լիարժեքորեն իրացնում է հանրության տված մանդատը՝ լեգիտիմության շնորհիվ վստահ առաջ տանելով ժողովրդի իշխանությունը Հայաստանում։