Լրահոս 24/7
21.06.2022

Գավառի մանկատան տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ քրգործ է հարուցվել

Գավառի մանկատան տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ քրգործ է հարուցվել

Ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը:

Ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, Գավառի համայնքապետարանից, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ 2011 թ. և 2015 թ. մանկատան 0.05 հա և 0.007 հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ.Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:

Այդ նպատակով Գավառ քաղաքի համայնքապետի կողմից 09.07.2011 թ. վարձակալին տրամադրվել է նոր կառուցվող օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:

19.07.2013 թ. Լ.Հ.-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որով որպես անշարժ գույքեր գրանցվել են 45.08 ք. մ սրճարան, 10.41 ք. մ  և 4.87 ք. մ պահեստներ, 61.66 ք. մ և 40.8 ք. մ ծածկեր՝ սեփականության իրավունքով, մինչդեռ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ Լ.Հ.-ի սեփականությունը:

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ Գավառ քաղաքի համայնքապետի կողմից նույն վարձակալին 12.08.2019 թ. տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվությունը՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով:

Լ.Հ.-ն 2020 թ. ապրիլին դիմել է Գավառ համայնքի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել 2019 թ. տրված շինթույլտվության ժամկետը ավարտական աշխատանքների ձևակերպման և նախագծային փոփոխությունների համաձայնեցման համար:

Պարզվել է, սակայն, որ դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ անցած է եղել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների կատարման 168-օրյա ժամկետը: Մինչդեռ Գավառի համայնքապետը անտեսելով նշված փաստը, խախտելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 30.04.2020 թ. տրամադրել է նոր շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման ժամկետ սահմանելով 60 օր:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Լ.Հ.-ին 10.07.2020 թ. տրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ, սակայն 04.08.2020 թ. ՀՀ  կադաստրի կողմից որոշում է կայացվել նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ շինության բնութագրում բոլոր շինությունների կառուցման տարեթիվը գրառված է 2013 թ., մինչդեռ ավարտական ակտը տրվել է 2020 թ.:

Առկա են առերևույթ տվյալներ, որ 2013 թ. կատարված շինարարական աշխատանքները ներկայացվել են որպես 2020 թ. կատարված, և այդ պայմաններում տրամադրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հանցավոր արարքի հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է