Լրահոս 24/7
21.06.2022

Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի

Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստի ժամանակ քննարկում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր, հրապարակախոս Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրմանը նախագիծը:

Նկատենք՝ օրերս կիսանդրու լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո այն քննարկման ու քննադատությունների ալիք բարձրացրեց: Ըստ որոշ օգտատերերի՝ քանդակում Դուրյանը իրեն բոլորովին նման չէ: Որոշներն էլ հարց էին բարձրացնում՝ ինչո՞ւ է մաեստրոն քանդակում քառատված:

Արձանի տեղադրման մասին հարցի քննարկմանը այսօր ներկա էր նաեւ Օհան Դուրյանի հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված Կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը: Վերջինս նախքան օրկարգային հարցին անդրադառնալը նախ ներկայացավ. «Բժիշկ, հրապարակախոս, Օհան Դուրյանի արվեստի նվիրյալ, նրա հետ համաժողովրդական պայքարի զինակից, Դուրյանի վերջին համերգաշրջանների կազմակերպիչ-պրոդյուսեր, Դուրյանի արխիվային ժառանգության հովանավոր, դուրյանագետ, ի վերջո, դուրյանապաշտ. ներեցեք անհամեստ ներկայանալուս համար»:

Վարդապետյանը ներկայացրեց այն իրողությունը, որը Դուրյանի կենսագրության մեջ գրված չէ, սակայն փաստ է. «Օհան Դուրյանն առաջինն էր, որ իբրեւ բողոքի նշան 2000 թվականին հետ վերադրարձրեց կառավարական բարձր պարգեւները՝ «Մովսես Խորենացի», «Մեսրոպ Մաշտոց» շքանշանները: Նա այն քաղաքացին էր, որ միշտ համաժողովրդական պայքարի կիզակետում է եղել՝ Ազատության հրապարակում, եւ արձանի տեղադրումն էլ հենց նախատեսվում է այդ հրապարակի հարակից տարածքում: Դուրյանն անգամ իր վատացած առողջական վիճակով պարտադրում էր ինձ ներկա գտնվել հանրահավաքներին. հիշում եմ՝ մի անգամ պնդեց այցելել քաղբանտարկյալներին. ստորագրահավաքներին միշտ առաջինն էր ստորագրում»:

Վարդապետյանը նաեւ պատմեց, որ երբ մահացել է Դուրյանը, ինքը տարբեր քանդակագործների եւ մշակույթի գործիչների հետ լծվել է մաեստրոյի արձանը ստեղծելու գործին, որը այսօր տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում: Մտահղացումներին ծանոթանալուց հետո որոշում է կայացվել քանդակի ստեղծումը վստահել ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

«Դուք տեսնում եք Կոմիտասի անվան պանթեոնում Դուրյանի քանդակը՝ մաեստրոյի կերպարը, դեմքը, հույզերը լիովին արտացոլող: Մենք ծրագրել էինք, որ նաեւ ձեռքերը լինեն, եւ հիշում եմ՝ Գետիկն ասաց՝ թող մնա, դա էլ մի ուրիշ ժամանակ. այժմ եկել է այդ ուրիշ ժամանակը»,- ասաց բժիշկ-հասարակական գործիչը: Վարդապետյանը նաեւ շեշտեց՝ Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրվելիք կիսանդրու ստեղծումը այժմ եւս վստահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին՝ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն:

Նշեց, որ վարպետի հետ գնացել այդ տարածքում կանգնել են, ապա լսել Դուրյանի ստեղծագործությունները, որից ոգեշնչված էլ նկարիչ Գետիկ Բաղդասարյանը պատկերել է ձեռքերը, արել է սիմվոլիկ էսքիզ, դա յուղաներկ չէ, կտավ չէ, հուշաքանդակ չէ, որ չափեր քննարկենք:

Ապա անդրադառնալով քանդակի շուրջ հնչող բազմաթիվ քննադատություններին ու քննարկումներից ասաց. «Շատ լավ է, որ բուռն քննարկումներ լինեն, եթե քննարկում չի լինում, ուրեմն՝ մեռած վիճակ է, եթե ամեն ինչ միանգամից ընկալվում է, ուրեմն՝ դա կյանք չունի: Անելու ենք այնպիսի գործ, որը կարտացոլվի մաեստրոյի հույզերն ու պոռթկումները»:

Վարդապետյանը համոզմունք հայտնեց՝ այսօր Հայաստանում ժողովրդի իշխանություն է, իսկ ժողովրդի իշխանութունը նաեւ վերադարձնում է Օհան Դուրյանին Ազատության հրապարակի հարակից տարածք.«Քանդակում պատկերված Դուրյանն ասելու է՝ իմ ժողովուրդն ինձ վերադարձրեց Ազատության հրապարակ»:

Նիստին ներկա էր նաեւ քանդակի հեղինակ Գետիկ Բաղդասարյանին։ Որը խոսելով աշխատանքի մասին ասաց՝ երբ որոշում ու սկսում աշխատել, այդ ընթացքում նաեւ ծանոթանում ես այդ մարդու հետ: Քանդակագործի խոսքով՝ եթե չսիրես, չհարգես այդ մարդուն, ապաքանդակը չի ստացվի: Խոսելով քանդակում պատկերաված եւ բավականին քննադատված ձեռքերի մասին. «Ես որոշել էի, որ պետք է ձեռքերով անեմ: Էսքիզում Դուրյանի ձեռքերը պատկերաված են, ու ցույց են տալիս նրա հոգեվիճակները, հույզերը: Փոքրուց սիրել եմ Դուրյանին իր կերպարի համար, ինչը ինձ շատ է օգնում: Էսքիզը փոքր է, դեռ շատ բան չի երեւում, պատկերված է գլուխն ու ձեռքերը, հենված է սյունին, ինքն էլ մեր ազգի սյուներից մեկն է»,-ասաց նա:

Խոսելով աշխատանքային ընթացքի ու քանդակի վերջնական ստացման մասին քանդակագործն ասաց՝ սկզբում անելու է նատուրալ չափի կավից քանդակ, որը հետագայում լինելու է բրոնզից: «Բրոնզից կլինե ձեռքերն ու գլուխը, իսկ տակը բազալտից սյուներ: Շատ մեծ, ցայտուն չի լինելու, որ կարդացվի մյուս քանդակների հետ եւ լինի մեր լավագույն աշխատանքներից»,-ասաց նա:

Ավագանու մի քանի անդամներ նշեցին, որ ճիշտ չէր նախագիծը հրատապ օրակարգ բերել, սակայն որոշները չհամաձայնվեցին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նուարդ Վարդանյանն էլ իր ելույթում նշեց, որ ամոթ է վարպետի արձանի տեղադրման հարցը դարձնել քաղաքական օրակարգ եւ ելույթներ ունենալ կամ կարծիքներ հնչեցնել: Վիրջինիս դիտարկմամբ իրենք այն անձինք չեն, որ պիտի ճատարապետական կոթողի մասին մասնագիտական կարծիք հայտնեն: Վարդանյանը շեշտեց՝ տվյալ պարագայում Երեւանի ավագանին միայն կարող  է հաստատել տարածք տրամադրել չտրամադրելու հարցը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ, որը նաեւ Օհան Դուրյանի արձանի տեղադրման եւ վարպետի հիշատակին նվիրված կառավարական հոբլեյնական հանձնաժողովի անդամ է, նշեց, որ անդամ է նաեւ Օհան Դուրյանի որդին եւ նրա կարծիքը արձանի տեսքի մասին շատ դրական է: «Մենք պարտավոր ենք այսօր այս դահլիճում կողմ քվեարկել, ես կամաչեմ այն անձնաց համար, որոնք դեմ կքվեարկեն: Ամոթ այն ավագանու անդամին, որ դեմ կքվեարկի այս նախագծին: Ես պատիվ ունեմ, որ մասնակցում եմ մի շատ լավ նախագծի, որը դեռ շտկվելու է, փոփոխվելու: Արձանը սոցցանցերում քննադատողներն ամաչելու են դրա վերջնական տեսքը տեսնելուց հետո, իսկ այն անձինք, որոնք պլաստիլինից սարքած փոքր, թերի արձանը հրապարակեցին ու սարքեցին հանրային քննարկման թեմա հուսով եմ՝ այնքան բարոյականություն կունենան, որ կգնան եւ տիկին Ալիսից ներողություն կխնդրեն, այս օրերին հասցրած սթերսի համար»,-եզրափակեց նա:

Ավագանու գրանցված 51 անդամից նախագծին կողմ քվերակեցին 45-ը, դեմ՝ 0,  ձեռնպահ՝ 5. Օհան Դուրյանի արձանը Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրելու մասին որոշումը հաստատվեց:

Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյան) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր:

Դուրյանը 1957-60թթեղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթև 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթիբրև հյուրդիրիժորհանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետնշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավարԱյդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: 1967-74թթև 1991-94թթեղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրգեղարվեստական ղեկավարը, 1971-72թթև 1999-2002թթ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100 նվագախմբերԵղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանըՆրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել վառ տեմպերամենտըկատարման հուզականությունըխտությունըստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունըԳրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա.Իսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր:

Մահացել է 2011թհունվարի 6-ինԵրևանումՕհան Դուրյանը Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Լրահոս
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
19:58
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
19:41
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
19:26
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:08
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
17:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
17:31
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
17:23
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
16:59
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
16:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
16:24
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք
16:10
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք