Լրահոս 24/7
21.06.2022

Ժ․Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Ժ․Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը, «E-school Armenia» ծրագրի մասնակից ուսուցիչներ, աշակերտներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ համավարակից հետո առաջացած դժվարությունների պայմաններում կրթության շարունակականության ապահովումն առաջնային խնդիր էր:

«Համավարակը լուրջ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի համար. երեխաները զրկված էին կրթության շարունակականության հնարավորությունից: Այդ պայմաններում միակ տարբերակը հեռավար կրթության կազմակերպումն էր, որը փորձություն էր տարբեր համայնքների, ուսուցիչների ու մասնագետների համար: «E-school Armenia» ծրագրի միջոցով կուտակել ենք շատ կարևոր փորձառություն. մենք՝ բոլորս, համավարակի ընթացքում հասկացանք, որ ժամանակները կփոխվեն, մենք կգտնենք համավարակը հաղթահարելու ուղիները, բայց զուգահեռաբար նաև համոզվեցինք, որ կրթական տեխնոլոգիաները այլևս ուսուցման գործընթացի անբաժան մասն են։ Ես ուրախ եմ, որ այսօր ծրագիրն ամփոփում ենք, դա նշանակում է, որ այն խնդիրը, որն ունեինք համավարակի հետ կապված, հաղթահարված է:

Այն կարողությունները, մանկավարժական նորարարությունը, մոտեցումները, որոնք զարգացրել ենք այս ընթացքում, պետք է կարողանանք օգտագործել կրթական գործընթացի հետագա բարեփոխումներում: Վստահ եմ, որ այնտեղ ձեզանից յուրաքանչյուրի դերն անգնահատելի է լինելու»,- ասել է փոխնախարարը։

ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կրթության (ՀՈՒԿ) բաժնի ղեկավար, «E-school Armenia» նախագծի տնօրեն Ռաիսա Ավետյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, «E-school Armenia» ծրագրի, էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման մեխանիզմների հետագա քայլերը:

«COVID-19 համավարակի պայմաններում աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել: Որպես առաջնահերթություն՝ պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը՝ ստեղծված իրավիճակում արագ ինքնակազմակերպվելով: ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ուսուցիչ-աշակերտ համայնքի ջանքերի ներդրմամբ հնարավոր եղավ հաղթահարել մարտահրավերը»,- նշել է Ռաիսա Ավետյանը:

Նշենք, որ ԿՏԱԿ-ի «E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թ․ մարտին՝ համավարակի պայմաններում ավելի քան 400.000 աշակերտների համար ապահովելով առկա ուսուցման այլընտրանք:

Հեռավար ուսուցման շրջանակում նկարահանվել են ավելի քան 2500 տեսադասեր, որոնք հասանելի են «E-school Armenia»-ի յութուբյան ալիքում։ Դրանք տարբերակված են՝ ըստ դասարանների և առարկաների։ Տեսադասերի մի մասն ապահովված է նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո նախագծի շրջանակում իրականացվել է կենտրոնացված հեռավար ուսուցում։ Անցնող երկու տարիներին հեռավար դասընթացներից օգտվել է ավելի քան 10.000 աշակերտ։

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում կենտրոնացված հեռավար ուսուցումն իրականացվել է հիմնականում վեբինարների և էլեկտրոնային կրթական պաշարների միջոցով:

Օգտագործելով ծրագրի ներուժը և էլեկտրոնային ուսուցման փորձառությունը՝ 2021 թ. ԿՏԱԿ-ը մեկնարկել է նաև «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստված 17 մենթոր դպրոցների մանկավարժները հեռավար ուսուցում են իրականացրել 62 դպրոցներում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով այս կամ այն առարկան չի դասավանդվել։

Միջոցառման ավարտին «E-school Armenia» նախագծի շրջանակում իրականացված էլեկտրոնային դասավանդման և էլեկտրոնային դասավանդման հմտությունների տիրապետման համար ծրագրին մասնակցած ուսուցիչները հավաստագրերով են պարգևատրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհակալագրեր է տվել նաև հեռավար ուսուցմանը մասնակից աշակերտներին:

Լրահոս
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
12:14
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
12:01
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
11:48
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
11:31
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
11:12
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
11:08
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
11:06
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ