Լրահոս 24/7
21.06.2022

Արտակ Զաքարյանը ստում է․․․

Արտակ Զաքարյանը ստում է․․․

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը հունիսի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը:

«Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացիներ, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել»,- գրել է նա։

Զաքարյանի գրառումը հրապարակել են armday.am, livenews.am, mediahub.am լրատվական կայքերը։

Ինքնասպանությունների դինամիկան Հայաստանում

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, որոնք ստացվում են ոստիկանությունից, Հայաստանում ինքնասպանությունների թիվը վերջին տասնամյակում տատանվել է 150-ից 215-ի միջև։ Տարեկան միջինը կազմել է 186։

2011-ից այս կողմ ամենաշատ ինքնասպանությունները գրանցվել են 2012-ին՝ 214, իսկ ամենաքիչը 2019-ին՝ 153։

Զաքարյանի պնդումը սխալ է

Զաքարյանի պնդումը, թե Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, անհիմն է։

Կոմիտեն ինքնասպանությունների վիճակագրությունը հրապարակում է վեցամսյա հաճախականությամբ, իսկ այս տարվա վեց ամիսների տվյալները դեռ չեն հրապարակվել, քանի որ դեռ չի վերջացել հունիս ամիսը։

Զաքարյանը որպես աղբյուր նշում է «ըստ հրապարակումների», որոնց հղում, սակայն, գրառման մեջ չկա։

Իսկ եթե հիմք ընդունենք Զաքարյանի նշած թիվը (30), առավել ևս չի աճել ինքնասպանությունների թիվը։ Վերջին երեք տարիներին՝ 2019, 2020, 2021, հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում գրանցվել է, համապատասխանաբար, 86, 87 և 88 ինքնասպանություն։

Այսինքն, նախորդ երեք տարիների հունվար-հունիս ամիսներին, Զաքարյանի թվի համեմատ, գրեթե երեք անգամ ավել ինքնասպանություն է գրանցվել։ Հետևաբար, խոսք չի կարող լինել ինքնասպանությունների կտրուկ աճի մասին։

Աղբյուրը՝ Civilnet.am։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է