

ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը հայտարարել է, որ Ռուսաստանին պակասում է մոտ 170 հազար ՏՏ մասնագետ։ Պաշտոնյայի կարծիքով ՝ կադրային դեֆիցիտ է առաջացել մասնագետների ՝ արտերկիր զանգվածային միգրացիայի արդյունքում։
“Պատժամիջոցների ռեժիմի հետ կապված մենք ունեցել ենք ՏՏ մասնագետների արտահոսք, Ընդ որում ՝ էական, մի շարք երկրներ։ “Մենք պետք է հասկանանք, թե ինչ է հարկավոր: Ըստ փորձագետների կա կարիք մոտ 170 հազարի, իսկ ընդհանուր առմամբ ոլորտում զբաղված է մեկ միլիոն մարդ”, — հայտնել է Զուբովը Դաշնային Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի ընդլայնված նիստում:
Փոխնախարարն իր ելույթում նաեւ խնդրել է Դաշնության խորհրդին աջակցել Պետդումայում ընդունված ՝ Օտարերկրյա ՏՏ մասնագետներին եւ նրանց ընտանիքներին Ռուսաստանում կացության կարգավիճակ տրամադրելու պարզեցված կարգի մասին օրենքին:
Շատ ՏՏ մասնագետներ որոշել են լքել Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Ըստ առկա գնահատականների ՝ պատերազմի առաջին ամիսներին երկրից հեռացել են տասնյակ հազարավոր մասնագետներ։ Ընդ որում, մայիսին կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ նրանց մեծ մասը վերադարձել է։
Զանգվածային միգրացիայի ֆոնին Ռուսաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել ՏՏ ոլորտին աջակցելու տարբեր միջոցառումների մշակմանը։ Արդեն գործող միջոցառումների թվում են բանակից տարկետումը եւ մասնագետների համար արտոնյալ հիփոթեքը:
Աղբյուրը՝ Meduza.io:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…