

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53,5 մլն դոլար է։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել չորս ենթածրագրեր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրերից երկուսն արդեն ավարտվել են:
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը գտնվում է ավարտական փուլում, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը՝ ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…