Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի մի անձի։
Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց կողմից ընտրված թիրախի անունը չի հրապարակվում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…