Լրահոս 24/7
23.06.2022

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին ազգային օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետի ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, թանկագին Քսավյե,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունեն Ձեր հիասքանչ երկրի և բարեկամ ժողովրդի նկատմամբ։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև վստահության, փոխադարձ հարգանքի և գործնական շահերի վրա հիմնված երկկողմ քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։ Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի նոր խթան հաղորդել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հայաստանում մենք երախտագիտությամբ ենք հիշում Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ձեր կառավարության և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային, հստակ դիրքորոշումը և բացառիկ համերաշխությունը։

Բարձր ենք գնահատում նաև Լյուքսեմբուրգի կառավարության ակտիվ մասնակցությունն Արցախի տեղահանված բնակչության սոցիալական կարիքները լուծելուն ուղղված միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերին, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության կասեցմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային ջանքերին։

Հարգելի պարոն վարչապետ,

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ լյուքսեմբուրգցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է