Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Քրիստինա Քվինին:
Նշենք, որ Քրիստինա Քվինը 2020 թվականից եղել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը Ուկրաինայում։
Աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում:
Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է:
Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, հավանաբար սեպտեմբերին:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնն ստանձնել է 2019 թվականին:














