«Հայաստանի դատական համակարգը ազատվեց ամենաարատավորված դատավորներից մեկից։ Կենտրոնի դատարանում նրա պաշտոնավարման ընթացքում անձնապես Ռուբեն Վարդազարյանի ուղիղ հանձնարարությամբ ոտնահարվել են հազարավոր մեր հայրենակիցների իրավունքները։ Նրանցից շատերը հենց այս անձի կայացրած ապօրինի, վերևից իջեցված հրահանգներով ստիպված են եղել արտագաղթել հայրենիքից, նրանցից ոմանք ունեզրկվել են, մի մասի ճակատագիրն էլ ուղղակի խեղվել է։
Դատական համակարգը արմատական զտման կարիք ունի։ Դատական համակարգում անմխիթար վիճակի թիվ մեկ պատասխանատուները մնում են հեղափոխությունից հետո ոլորտային պատասխանատու նախարարներն ու Ազգային ժողովը, որոնք այդպես էլ բավարար կամք և խիզախություն չդրսևորեցին հիմնահատակ մաքրելու համակարգը արատավոր հանցագործ դատավորներից»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Նշենք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…
Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…