Համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները: ՀՀ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի բարելավման հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փողոցը պետք է լինի մաքուր` անկախ նրանից, դա գյուղում է, թե քաղաքում:
«Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամսից հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համայնքների հետ պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու համար:
ՀՀ վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է մաքրվի և պատշաճ սպասարկվի:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…