Լրահոս 24/7
23.06.2022

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կ․ Շվարդին

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կ․ Շվարդին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է Բրիտանական խորհրդի հետ ընդլայնել հետագա համագործակցությունը:

 «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն աշխատանքը, որը նպաստում է կրթության միջազգայնացման գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությունն ամրապնդված է համագործակցության հուշագրով:

Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինը, իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության, արդյունավետ համագործակցության համար. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ,  Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է նաև միջին մասնագիտական ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համակարգված ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը հանդիպման ընթացքում խոսել է հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում անգլերենի պահանջի մասին, ներկայացրել է իրավական կարգավորումները և մարտահրավերները, բարձրագույն կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ իրականացված «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» ծրագրի արդյունքները:

 «Մենք հույս ունենք, որ ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցությունը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի բոլոր շահառուների (պրոֆեսորադասախոսական կազմ, վարչական անձնակազմ, ուսանողներ և այլն), ինչպես նաև քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը»,- ասել է Սյուզաննա Ղազարյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար և հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման վերջում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի կառնվեն ՀՀ կրթության բոլոր աստիճաններում նշված մարտահրավերները և կարիքները, կներկայացվեն ծրագրային նոր առաջարկներ՝ նախարարության հետ սերտ համագործակցությունը շարունակելու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է