Լրահոս 24/7
24.06.2022

«Վահագնի»-ի անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

«Վահագնի»-ի անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել: Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները:

Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ: Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի,  Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության: 22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է