Լրահոս 24/7
24.06.2022

Անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման կենտրոնում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։

Այս մաիսն գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։

Լրահոս
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49

Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33

Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32

«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11

Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09

Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50

Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15

«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08

«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
13:06