Լրահոս 24/7
24.06.2022

Վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել

Վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:     

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է