Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել վերջինիս դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի գործունեությունը Սփյուռքում և Հայրենիքում:

Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

10 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

11 hours ago