Լրահոս 24/7
25.06.2022

Հիմնադրամի միջոցներով Արցախում սկիզբ դրված շուրջ 80 մլն դոլարի ծրագրերն անխտիր իրականացվում են. Հ. Արշամյան

Հիմնադրամի միջոցներով Արցախում սկիզբ դրված շուրջ 80 մլն դոլարի ծրագրերն անխտիր իրականացվում են. Հ. Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված 80 մլն դոլար արժեքով 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են, որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են:  Այս մասին ասաց Հիմնադրամի գործադիր  տնօրեն Հայկակ Արշամյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստին՝ ներկայացնելով 2021 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:

Արշամյանը նախ ընդգծեց, որ 2021 թվականը լի էր բազմաթիվ մարտահրավերներով, և 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները մնում էին մեծամասամբ չհաղթահարված: Պատերազմի հետևանքով առերեսվել ենք  ցավալի իրողությունների հետ:

«Հիմնադրամը, որպես  համահայկական ազգային կառույց, իր աշխարհասփյուռ ցանցով առաջին իսկ օրվանից այդ խնդիրների լուծման առաջնագծում էր: Հայաստան-սփյուռք կառուցողական համագործակցության շնորհիվ այն իր առջև դրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ՝ բազմաբնույթ կենսական ծրագրեր իրականացնելով Հայաստանում և Արցախում, նաև՝ սփյուռքում: Տարիներ շարունակում Հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերը սկսեցին կրել էլ ավելի մեծածավալ բնույթ և ներկայացան նոր ձևաչափով՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, հումանիտար օգնության տրամադրումը, սոցիալական աջակցությունը, կրթությունը, ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը և այլն: Աննախադեպ թափ առավ նաև Արցախում իրականացվող բնակարանաշինությունը»,-ասաց Հիմնադրամի տնօրենը:

Ընդհանուր առմամբ 2021-ի ընթացքում իրականացվել են ավելի քան 70 ծրագրեր, որոնց մի մասը երկարաժամկետ ծրագրեր են և շարունակվում են այս տարի՝ 2022 թվականին, մի մասն էլ կավարտվեն 2023 թվականին:

Հիմնադրամի 2021 թվականին անցկացրած հեռուստամարաթոնը տարբերվել է իր ձևաչափով, այն ներկայացվել է «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով հաշվետու ֆիլմի տեսքով՝ ամփոփելով 2020-2021 թվականներին Հիմնադրամի իրականացրած ծրագրերը: Հեռուստամարաթոնին հավաքագրվել է 12 մլն 351 հազար դոլար՝ աշխարհի բոլոր անկյուններից:

«Կարծում ենք, որ Հայաստանի և Արցախի սահմանային  համայնքների զարգացումը պետք է մնա Հիմնադրամի և համայն հայության ուշադրության կենտրոնում: Եվ այս տարվա դրամահավաքները պետք է լինեն հենց 2021 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ: Դրանով Հիմնադրամը կապահովի թե՛  ծրագրային ճկունությունը, և թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները, ինչպես նաև՝ Արցախը»,-ասաց Արշամյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի մարտի 15-ին Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հավանության արժանացած՝ ընդհանուր առմամբ շուրջ 80 մլն դոլար արժեքով Արցախում սկիզբ դրված 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են: Ավելին՝ որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են: 22 ծրագիր շարունակական է: Դրանք ավարտին կհասցվեն 2022 և 2023 թվականներին: Տարվա ընթացքում Արցախում իրականացվել են բազմաթիվ հավելյալ փոքր ու միջին ծրագրեր՝ ելնելով դրանց խիստ անհրաժեշտությունից և հրատապությունից:

««Հայաստան» հիմնադրամը, առողջապահության ոլորտում համագործակցելով Արաբկիր և Կոշ վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև՝ Զինվորի տան հետ, բնականոն կյանք է վերադարձրել և վերադարձնում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հարյուրավոր զինծառայողների՝ ապահովելով նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնումը: Հիմնադրամը նաև պատերազմի տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին հնարավորություն է ընձեռել մասնագիտանալու ՏՏ և այլ մասնագիտությունների ոլորտներում՝ ապահովելով նրանց աշխատանքի ընդունումը»,-ասաց Արշամյանը:

Հիմնադրամը նաև ջրամատակարարման ոլորտում Հայաստանում և Արցախում իրականացնում է ջրատարների կառուցում 8 համայնքներում՝ ընդհանուր առմամբ 97.5 կմ երկարությամբ՝ համայնքի բնակիչներին ապահովելով  շուրջօրյա խմելու և ոռոգման ջրով: Արևային էներգիայի ծրագրերի շրջանակներում Սյունիքի սահմանամերձ համայնքներում՝ Շուռնուխում, Արավուսում, Դավիթ Բեկում, Խոզնավարում բնակելի տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, ինչը հնարավորություն է տվել տեղի բնակիչներին ապահովել շուրջօրյա տաք ջրամատակարարմամբ:

«Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, ապա հիմնադրամը Արցախում վերակառուցում և հիմնանորոգում է առավել կենսական տարածքներն իրար կապող ավելի քան 50 կմ ավտոճանապարհ»,-նշեց նա:

Հիմնադրամի ուշադրության կենտրոնում է նաև դպրոցաշինության բնագավառը: Արցախում Հիմնադրամն իրականացրել է միջնակարգ դպրոցների վերանորոգում ու վերակառուցում, նաև Արցախի պետական համալսարանի տարածքում կառուցել ու վերակառուցել է մասնաշենքեր: Սյունիքում ևս դպրոցների վերանորոգում է իրականացվել:

Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա  բնակելի համալիրներ ու թաղամասեր են կառուցվում Արցախում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ փողոցներում, Ասկերանի շրջանի Աջափնյակ, Իվանյան և Հովսեփական համայնքներում: Այդ կերպ բնակարաններով կապահովվի շուրջ 1063 ընտանիք: Հայաստանում Գյումրիի Մուշ 2 թաղամասում կառուցվել է երկու բնակարանային համալիր՝ նախատեսված 36 ընտանիքի համար, որի շահառուները 1988-ի աղետից տուժած տնակային ավաններում բնակվող բազմազավակ, սոցիալապես անապահով, նաև վերջին պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքներն են: Նույն թաղամասում արդեն իսկ սկսվել են ևս 2 շենքի կառուցման աշխատանքներ՝ նախատեսված 60 ընտանիքի համար:

Հաշվետվության վերջում Հիմնադրամի գործադիր տնօրենը շնորհակալությունը հայտնեց բոլոր նվիրատուներին:

Աղբյուրը՝ Արմենպրես։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է