Լրահոս 24/7
27.06.2022

ՀՀ վարչապետի տիկինը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ

ՀՀ վարչապետի տիկինը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ, հանդիպում ունեցել ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը և Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի կողմից։

Պատգամավոր Սիոտին բացման խոսքում ողջունել է Հակոբյանի այցը, պատմել դեպարտամենտական խորհրդի շենքի հիմնադրման պատմությունը։ Սիոտին նշել է, որ իրենք բարձր են գնահատում վարչապետի տիկնոջ անցած ճանապարհը, ծանոթ լինելով նրա ուղուն՝ լրագրողական աշխատանք ծավալելուց մինչև պատերազմի օրերին նրա գործունեությունը։

«2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Հակոբյանը բացառիկ օրինակ ցույց տվեց անձնազոհություն և հայրենասիրության՝ ջոկատ ձևավորելով և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելով»,- ընդգծել է Սիոտին։ Պատգամավորի խոսքով՝ ներդրում ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման գործում, այժմ էլ ինքը ակտիվորեն աշխատում է դատապարտումը քրեականացնելու օրինագծի մշակման ուղղությամբ։

Դեպարտամենտական խորհրդում ունեցած ելույթում Աննա Հակոբյանը նախ շնորհավորել է Էրիկ Սիոտիին օրեր առաջ կայացած ընտրություններում կոմիտեի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, ինչպես պաշտոնավարման նախորդ 15 տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում կշարունակեք Ձեր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում՝ որպես հայ ժողովրդի սիրելի բարեկամը։ Հավատացած եղեք, որ բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ գործունեությունը՝ հայ ժողողվրդին հուզող հարցերը ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր շրջանակներում բարձրաձայնելու համար»,- ընդգծել է վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանի խոսքով՝ դիվանագիտական ամուր հարաբերություններից բացի Ֆրանսիան և Հայաստանը ձևավորել են արդյունավետ համագործակցություն նաև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի ոլորտներում:

«Ապակենտրոնացված համագործակցության կայացվածության մասին է վկայում նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, որի հերթական նիստը կանցկացվի հունիսի 29-30-ը Լիոնում։ Առանձնակի ցանկանում եմ նշել, որ այս շրջանակում Ալպ-Մարիտիմ դեպարտամենտի քաղաքների հետ Հայաստանի գործակցությունն ունի իր ուրույն տեղը: Զբոսաշրջային ծառայությունների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում Ալպ- Մարիտիմ դեպարտամենտի ունեցած հաջողությունները և փորձը, կարծում եմ, այդ ոլորտներում Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրեր կարող են նախանշել», – շեշտել է Հակոբյանը։

Դեպարտամենտական խորհրդում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստան-սփյուռք կապերի զարգացման հարցեր, ներկաներին հրավիրել այցելել Հայաստան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է