Լրահոս 24/7
28.06.2022

Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում 

Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում 

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ 

Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։

Քաղաքապետարանում կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։  

Փոխքաղաքապետ Բորրենը իր ելույթում նշել է, որ թեև Նիցցան և Երևանը քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988թ-ի երկրաշարժից հետո։

«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է առաջին փոխքաղաքապետը՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորության մասին։

Փոխքաղաքապետի խոսքով՝ վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։

Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին՝ պատմելով, որ դեռևս 2005թ-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում, քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։

Վարչապետի տիկինը, իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։

«Կարծում եմ՝ Կոդ դ’Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։

«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես, լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով»,- եզրափակելով ելույթը՝ Աննա Հակոբյանը Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և հանդիպման մասնակիցներին հրավիրել է Հայաստան։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված   պուրակ։ Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։

Լրահոս
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
13:06
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան