«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին փոխանցում է Civic.am-ը։
Հիշեցնենք, որ վերջերս ակտիվորեն քննարկվում էր նաև ընդդիմադիր մի շարք պատգամավորներին պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորությունը։
Գործընթացը, կարծես թե, մեկնարկում է։














