Լրահոս 24/7

Ա․ Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Ես պատրաստ եմ շարունակելու խորհրդարանական համագործակցությունը՝ որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի կայքը:

Արսեն Թորոսյանը Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Շնորհավորելով Արսեն Թորոսյանին խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների բարեկամական խմբերի անդամների հանդիպում: Նրա կարծիքով` փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը:

Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել Լիտվայի Հանրապետությանը` համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, բժշկական թիմի օգնությամբ մարդկային կյանքեր փրկելու, ինչպես նաեւ պատվաստանյութեր նվիրաբերելու համար: ԱԺ պատգամավորը խոսել է ԵՄ-ում, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Քննարկվել են նաեւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago