Աշխարհ
28.06.2022

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի բանկի և Թինա Կանդելակիի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի բանկի և Թինա Կանդելակիի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանք վերաբերում են տասնյակ մարդկանց ու ընկերությունների, այդ թվում՝ Մոսկվայի բանկիը, Միացյալ ավիաշինական կորպորացիան, Ռոստեկը և պաշտպանական այլ ձեռնարկություններ։

Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը և նրա ընտանիքի անդամները։

Ընդհանուր առմամբ, ցուցակում կա 45 ընկերություն և 29 ֆիզիկական անձ։

ԱՄՆ-ը նաև արգելք է դնում Ռուսաստանից ոսկու ներկրման վրա։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնության է եկել G7 երկրների իր գործընկերների հետ Բավարիայում կայացած հանդիպմանը։ Ակնկալվում է, որ շուտով օրինակին կհետևեն Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան:

Կգնա՞ն արդյոք եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նման քայլի, դեռևս հայտնի չէ։ Անցյալ շաբաթ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է դիտարկել ռուսական ոսկու ներկրման վրա էմբարգոյի հնարավորությունը։ Արգելքը կանդրադառնա նոր խմբաքանակների վրա և չի ազդի արդեն գնված մետաղի վրա:

Բայդենը նշել է, որ ոսկին ռուսական արտահանման կարևոր ապրանք է, որը Ռուսաստանին բերում է «տասնյակ միլիարդավոր դոլարներ»։ Բրիտանական իշխանությունները ճշտել են, որ վերջին ամիսներին ռուսական էլիտայի համար ոսկու արժեքը զգալիորեն աճել է։ Գործարարները, իբր, սկսել են ձուլակտորներ գնել՝ փորձելով պահպանել իրենց կապիտալը Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում:

Աղբյուրը՝ Svoboda.org

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է