«ՀՀԿ ղեկավար մարմնի անդամ, Սերժ Սարգսյանի կուսակից Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ($42մլն դոլար) ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի հայությունը հավաքեց շուրջ $160 միլիոն գումար:
Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն: Երիցս մեղավոր ենք մենք, որ որպես հետհեղափոխական խորհրդարան անընդունակ եղանք սրան ու սրա կուսակից՝ իր նման սրիկա, բեդովլաթ, պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը, որ ծպտունները դուրս չգար ու որևէ լրագրող էլ չհանդգներ սրա նմաններից մեկնաբանություն վերցնել»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի գույք:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…