Լրահոս 24/7
29.06.2022

Անընդունելի է, որ փորձաքննությունները տևում են 1-3 տարի. Խ․Սուքիասյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին

Անընդունելի է, որ փորձաքննությունները տևում են 1-3 տարի. Խ․Սուքիասյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին

Ինչպիսի պատկերացում ունեք համակարգի կառուցվածքի մասին, որպեսզի ՀՀ իրավական համակարգը մաքսիմում արդարություն ապահովի:   Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և խնդրեց ներկայացնել կառուցվածքի իր տեսլականը:

«Իհարկե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ վերջին 20 տարում կրթության հարթակները բավարար կրթված մասնագետներ չեն տվել ՀՀ իրավական համակարգին»,- ասաց պատգամավորը: Նա նաև անընդունելի համարեց, որ փորձաքննությունները տևում են մեկից երեք տարի, և այդպես արդարության աստիճանը չենք կարող բարձրացնել:

Աննա Վարդապետյանը նշեց, որ կառուցվածքի ամեն մի փոփոխություն պահանջում է  ժամանակ և հետաձգում է քրեական գործերի քննությունը: «Ես կարծում եմ, որ կառուցվածքի եղած իրավիճակը բավարար է արդյունավետ գործելու համար: Այստեղ ես պատկերացնում եմ ավելի շատ առօրեական վերահսկողական  մեխանիզմների խորացումը»,- ասաց նա և նշեց, որ համակարգը ցնցումների տանել և փոփոխություններ անելը արդյունավետ չի լինի:

Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ նաև «սևազգեստ մայրեր»-ի գործին, և հարց բարձրացրեց, թե եթե բոլոր նախկին քննական գործընթացները լինեին տեսաձայնագրված, մենք այսօր որքան հեշտությամբ կկարողանայինք հետ գնալ և պարզել որտեղ է սխալը եղել: «Գուցե մեր բոլոր քննությունները տեսախցիկի տակ լինեն, որպեսզի ապագայում օգնեն արդարադատության աստիճանը բարձրացնելու հարցում, գուցե այլ գործիքներ կիրառենք, արդիականացնենք մեխանիզմները»,- հարցրեց պատգամավորը:

Աննա Վարդապետյանը համաձայնեց, որ քննչական գործողությունների կատարման արդիականացման անհրաժեշտության հետ: «Մենք այսօր շատ հենվում ենք թղթի վրա, պետք է ավելի շատ հենվենք էլեկտրոնային ապացույցների վրա»,-ասաց նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է