Լրահոս 24/7
29.06.2022

ՃՈ պետի նախկին տեղակալի կողմից պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս

ՃՈ պետի նախկին տեղակալի կողմից պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն:

Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018 թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր`  նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019 թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ:

Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար:

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները:

Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018 թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019 թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3 342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4 380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ):

Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հակամրցակցային գործունեությունը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է