Լրահոս 24/7
29.06.2022

FLYONE ARMENIA-ն կարևորում և խրախուսում է ուղևորների առցանց հաշվառումը. Ա․ Անանյան

«FLYONE ARMENIA ընկերությունը կարևորում և խրախուսում է ուղևորների առցանց հաշվառումը։ Անվճար առցանց հաշվառումը ընդունված պրակտիկա է աշխարհի բազմաթիվ ավիաընկերություններում։ Հայաստանից և դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող բազմաթիվ ավիաընկերություններ նույնպես աշխատում են այդ մոդելով․ առցանց հաշվառում չանցնելու դեպքում՝ օդանավակայանում գանձվում է որոշակի գումար։

Կարևորելով մեր ուղևորների կարծիքները՝ տեղեկացնում ենք, որ մեր չվերթերի առցանց հաշվառումը բացվում է թռիչքից 24 ժամ առաջ և փակվում է թռիչքից 4 ժամ առաջ: Առցանց հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է տոմսի ամրագրման մեջ, այնուհետև թռիչքից 24 ժամ առաջ Ձեր ամրագրման մեջ նշված էլ. հասցեին ուղարկվում է ծանուցում՝ անվճար առցանց հաշվառման բացվելու մասին: Նամակի հղումով՝ ուղևորը կարողանում է պարզագույն եղանակով իրականացնել իր առցանց հաշվառումը։ Առցանց հաշվառում չանցնելու դեպքում օդանավակայանում գանձվելու է 30 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին տեղեկատվությունը պատշաճորեն հրապարակված է նաև ավիաընկերության կայքում։

Թյուրըմբռնումներից ու անհարմարություններից խուսափելու համար՝ խնդրում ենք մեր ուղևորներին իրականացնել առցանց հաշվառումը և մաղթում ենք բոլորին բարի ու հաճելի թռիչքներ»,- գրել է Flyone Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Լրահոս
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
10:54

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49

Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33

Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32

«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11

Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09

Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50

Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15

«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08