Լրահոս 24/7

Սիրիան ճանաչել է ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը

Սիրիան պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, տեղեկացնում է պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Սա ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հաղորդվել է դեռևս փետրվարին։

Սիրիայի դիվանագիտական գերատեսչության SANA-ի աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու այսպես կոչված` հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։

Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը ալ-Ասադի կառավարության առանցքային դաշնակիցներն են, որոնք անցած տասնամյակի ընթացքում Սիրիայի իշխող ռեժիմին օգնել են պահպանել իշխանությունը:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

21 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

34 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

45 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago