

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Մասսենա թանգարան։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը:
Թանգարանի տնօրեն Ժան-Պյեր Բարբերոն, ընդունելով Հակոբյանին, նշել է, որ քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկի համարում ունեցող թանգարանը կրում է Նապոելոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը։
Շրջայցի ընթացքում Ժան-Պյեր Բարբերոն Աննա Հակոբյանին պատմել է, թե ինչպես 20-րդ դարասկզբին մարշալ Մասսենայի ժառանգորդների կողմից կառուցված դղյակը նվիրաբերվել է պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանավորվածությամբ։
Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ դիտել է ցուցադրվող նմուշները, որոնք ներառում են Մասսենայի ընտանիքին պատկանող անձնական իրեր, արվեստի գործեր, հնաոճ կահույք, ինչպես նաև Նիցցայի պատմությանը թեմատիկ տարրեր։
Թանգարանի տնօրենը ներկայացրել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի և Ժոզեֆինայի անձնական իրերը, հուշանվերները, նամակները։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցանմուշների մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար։
Վարչապետի տիկինը շրջայց է կատարել նաև Նիցցայի հին քաղաքում, այցելել Շատո դե Նիս՝ քաղաքի հիմնադրման վայրը, որը ոչ միայն Նիցցայի այլև ամբողջ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, և ծանոթացել է քաղաքի` տարբեր ժամանակաշրջաններում զարգացման պատմության հետ:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…