Լրահոս 24/7

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում

Կանադան չորս նոր դեսպանատուն է բացում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում՝ ժողովրդավարության ամրապնդմանը աջակցելու համար, հայտարարել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։

«Մենք մեծացնում ենք մեր դիվանագիտական ներկայությունը: Կանադան չորս նոր դեսպանատուն կբացի Էստոնիայում, Լիտվայում, Սլովակիայում և Հայաստանում»,- հայտարարել է արտգործնախարար Մելանի Ժոլին Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի Կանադային հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, ընդլայնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ եվրոպացի դաշնակիցներին աջակցելու նպատակով, հակազդել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքներին և աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարական զարգացման գործում», – ասվում է Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ փոփոխությունները նաև «էլ ավելի կմեծացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում և կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»:

«Մենք հավատում ենք, որ դիվանագիտությունը մնում է անվտանգությանն ու կայունությանն աջակցելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը»,- ասել է Ժոլին Մադրիդում։

Հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Երևանը ողջունել է այդ որոշումը։

«Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,-Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարը։

Մինչ այդ` երեկ, Արարատ Միրզոյանը նաև հեռախոսազրույց էր ունեցել կանադացի գործընկերոջ հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը զրուցել էին Հայաստանի ժողովրդավարության, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի մասին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago