Լրահոս 24/7
30.06.2022

Քաղաքացիների կողմից ստացված բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ

Քաղաքացիների կողմից ստացված բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ

ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության նամակների, դիմումների եւ քաղաքացիների ընդունելության վարչությունում ստացված հանրագրերի հիման վրա 2022թ. առաջին կիսամյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հարուցվել են թվով 5 քրեական գործեր:

Այս մասին հայտնում է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցվել են թվով հինգ քրեական գործեր։

Քաղաքացի Ա․ Հ․-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարն առանց հատուկ պայմանի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս և իրականացրել է հողամասերի վաճառք։ Ըստ էության գրություն է ուղարկվել դատախազություն, որի արդյունքում  հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացի Ա․ Մ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ իր կնոջ՝ Ա․ Մ․-ի, բժշկական կենտրոններից մեկում Covid-19 ախտորոշմամբ ստացիոնար բուժման ընթացքի և մահվան ելքով գրանցվելու վերաբերյալ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի գրություն է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացի Հ․ Կ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ առերևույթ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով։ Արդյունքում՝ Շիրակի մարզում հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի պահպանման գոտու տարածքում առանց լիազոր մարմնի թույլտվության ապօրինի տաղավարի կառուցմամբ Շիրակի մարզի հանրապետական նշանակության հուշարձանին առերևույթ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։ Հիշյալ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։

Քաղաքացի Վ․ Ա․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում (իր արտոնագիրը առանց իր համաձայնության օգտագործման վերաբերյալ) գրություն է ներկայացվել դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որի արդյունքում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացի Գ․ Վ․-ի ներկայացրած հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է