Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր թիմը 100-63 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։ Խաղում լավագույնը կրկին Անդրե Սպայթ Մկրտչյանն էր։
Մեր ընտրանին իր հաջորդ խաղը կանցկացնի վաղը՝ հունիսի 30-ին․ մրցակիցը կլինի Սան-Մարինոն։