Լրահոս 24/7
30.06.2022

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

Հայաստանում Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող հասարակական կազմակերպությունների /ՀԿ/ ցանկը համալրվել է եւս մեկով: Հիմնադրումից ամիսներ անց «Մեյդին Արմենիա» ՀԿ-ն հայտարարել է ոչ միայն լայնածավալ աջակցության ծրագրերի մեկնարկի մասին, այլեւ ակնարկել ՀԿ անդամների համար նոր՝ հայաստանյան շուկայում եզակի հնարավորությունների ներդրման մտադրության մասին:

Հարցերի շուրջ Բիզնես 24-ը զրուցել է «Մեյդին Արմենիա» ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

  • Օրերս «Մեյդին Արմենիա» ՀԿ-ն հայտարարություն տարածեց Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շնորհանդես-միջոցառման անցկացման մասին՝ խոստանալով նաեւ հետաքրքիր նոր առաջարկներ: Ինչպե՞ս են գնահատվել ՓՄՁ կարիքները եւ որոշվել աջակցության ուղղությունները:
  • Երկու ամիս շարունակ մենք հարցումներ ենք իրականացրել Երեւանում ու մարզերում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանում՝ հավաքագրելով հիմնական կարիքները. ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների կարիք, վաճառքի ու արտահանման աճ, նոր շուկաներում հաստատվելու կամ ամրապնդվելու անհրաժեշտություն, ծախսերի կրճատման հնարավորություններ:

Ըստ էության, միջոցառման շրջանակում նախատեսում ենք նաեւ անդրադառնալ այս հարցերից մի քանիսին:

  • Կարո՞ղ ենք փաստել, որ միջոցառման հիմնական նպատակը տեղեկատվական բացի լրացումն է:

-Մասամբ: ՀԿ գործունեության շրջանակում նախատեսում ենք նաեւ նպաստել արտադրողների եւ փորձագետների կամ տարբեր ծառայություններ մատուցող գործընկեր-կառույցների միջեւ արդյունավետ, երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: Ինչի շնորհիվ, հուսով ենք, արտադրողները կկարողանան ոչ միայն սեղմ ժամկետում ստանալ փորձագիտական աջակցություն, այլեւ, երկարաժամկետ կտրվածքում, հասնել ծախսերի կրճատման եւ վաճառքի աճի:

Գործունեության եւս մեկ ուղղություն, որի մեկնարկը կտրվի միջոցառման ժամանակ, ներդրումների ներգրավման հարցում արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծումն է: Մենք պատրաստակամ ենք լսել բոլորի կարիքները եւ անել հնարավորը ֆինանսներ ներգրավելու հարցում արտադրողներին աջակցելուհամար:

-Ի՞նչի մասին է խոսքը: Կմանրամասնե՞ք:

  • Այս պահին ձեռնպահ կմնամ փակագծերը բացել. կարծում եմ, այս մասին առաջինը պիտի իմանան հենց համաժողովի մասնակիցները: Կնշեմ միայն, որ մեր հայտարարությունը վերաբերելու է այդ թվում նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսական գործիքի ներդրմանը:

Այնպես որ, արտադրողներին ու շահագրգիռ անձանց սիրով սպասում ենք հուլիսի 7-ին՝ ժամը 17-ին եւ խոստանում ենք ջերմ ընդունելություն, հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ:

Միջոցառման մանրամասները եւ մասնակցության հայտը`  https://madeinarmenia.ngo/en/program/haytararvouthyvoun-phmdz-hamar-annakhadep-tsragreri-shnvorhandesi-masin?fbclid=IwAR24hDvOwmph6ZU-ksHO5N7Ko9cqJIIvSa17WVHew-xQH_BmidBC8twyKhc

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է