Լրահոս 24/7
30.06.2022

Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ: Ամփոփելով համատեղ ծրագրերն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ կողմերը հստակեցրել են հետաքրքրություն ներկայացնող գործակցության ոլորտները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնավորապես, Լիոնի և Լիոնի Մետրոպոլի առաջատար մասնագետների աջակցությամբ կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը երթևեկության կառավարման, Երևանի գլխավոր հատակագծի մշակման և փորձաքննության, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման բնագավառներում: 

«Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքի հետ և անդամակցում է միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպության` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը՝ փորձի փոխանակումների և տեխնիկական աջակցության միջոցով։

Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում 2020թ. Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելուն ուղղված Ֆրանսիայի մոտ 100 ՏԻՄ-երի տրամադրած աջակցության համար»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնվող բոլոր նոր ծրագրերի լիարժեք իրագործման գործում:

«Երևանի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի միջև ձևավորված գործակցությունը տասնամյակների պատմություն ունի և այսօր մեզ համար մեծ պատիվ է էլ ավելի ընդլայնել գործընկերային կապերը: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են և խնդրահարույց: Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ խնդիրներին», – ընդգծել է Լիոնի Մետրոպոլի նախագահը:

Լիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա՝ նոր ծրագրով: Նախագծի մշակումը կմեկնարկի 2023թ.:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է