Լրահոս 24/7
30.06.2022

«Գազպրոմը» հրաժարվել է 2021 թ․ համար վճարել դիվիդենտներ

«Գազպրոմը» հրաժարվել է 2021 թ․ համար   վճարել դիվիդենտներ

Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովում «Գազպրոմի» բաժնետերերը որոշել են չվճարել դիվիդենտներ 2021 թվականի համար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

«Բաժնետերերը որոշել են, որ ստեղծված իրավիճակում դիվիդենտների վճարումը աննպատակահարմար է 2021թ. արդյունքներով։ Ներկայումս «Գազպրոմի» առաջնահերթություններն են ներդրումային ծրագրի իրականացումը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության մարզերի գազաֆիկացումը և գալիք ձմռան նախապատրաստումը։ Եվ, իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք կատարել ավելացված չափով հարկեր վճարելու մեր պարտավորությունները»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ֆամիլ Սադիգովի հայտարարությունը։

Ավելի վաղ ընկերության տնօրենների խորհուրդը խորհուրդ էր տվել 2021 թվականի համար հաստատել դիվիդենտներ՝ մեկ բաժնետոմսի համար 52,53 ռուբլու չափով։ Այսպիսով, դիվիդենտների վճարումների ընդհանուր գումարը կարող է կազմել 1,244 տրիլիոն ռուբլի։ Ինչպես ընդգծել են ընկերությունից, սա ռեկորդային բարձր դիվիդենտ է ընկերության և ողջ ռուսական ֆոնդային շուկայի պատմության մեջ։

Դիվիդենտներ վճարելուց հրաժարվելու մասին հայտարարությունից հետո «Գազպրոմի» բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում էժանացել են ավելի քան 30 տոկոսով՝ յուրաքանչյուրը 310,82 ռուբլուց հասնելով 207,69 ռուբլու: Դրանից հետո Մոսկվայի բորսան դադարեցրել է ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է