«Երեմյան Փրոջեքթսը» այս տարի նշում է իր գործունեության 15-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ընկերությունը մեկնարկել է ռեստորանների մասին պատմող շարք, որի առաջին մասը նվիրված է «Երեմյան Փրոջեքթսի» մայր բրենդին ու առաջին նախագծին՝ «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցին։
«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով:
Ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, «Սմոքինգ Շեֆ» ռեստորանը, «Լիվինգստոն» ռեստորանը։
«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով:
Ընկերությունը ստանձնել է առաքելություն քաղաքը դարձնել աշխարհի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, հայկական խոհանոցի համն ու հոտը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես ամենապահանջվածն ու սիրվածը:














