Եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար նոր թեկնածու չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու որոշմանը:
«Ձևավորման փուլում անհրաժեշտ են, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում ոչ Սահմանադրությամբ, ոչ ԱԺ կանոնակարգ օրենքով»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն այդ պաշտոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը: «Սակայն, ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»,-ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ դեպքում այդ պաշտոնները թափուր կմնան:
Անդրադառնալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրական հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Արմեն Գևորգյանին ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին՝ նա ասաց, որ Արմեն Գևորգյանն ունի բացակայությունների խնդիր, սակայն այս պահին որոշում է կայացվել միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հետ կապված, եթե հետագայում նոր որոշում լինի, դրա մասին կտեղեկացնեն:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այլևս ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը չքննարկեն՝ խմբակցության քարտուղարն ասաց, որ դա կախված է հանգամանքներից: «Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռ քննարկման փուլում է: Պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով՝ մենք կկայացնենք որոշում»,-նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…