Լրահոս 24/7

Հիմնանորոգվում է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին։

Այս մասին նախարարը տեղեկացնում է կայքէջում:

Մասնավորապես դիտարկվել է Մ-2-ի 6.2կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։

Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում  իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։

Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։

Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago