

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։
Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը։ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկն է։
ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Շիրիշկամուր Ռավանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…