Աշխարհ
03.07.2022

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում

Ուզբեկստանում զանգվածային անկարգություններ են, երկրի  նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանում, որտեղ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է գիշերը՝ մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակներում։

Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ օրը նախագահի կայքում, նշվում է, որ  Ուզբեկստանի նախագահը Ղարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարել մինչև օգոստոսի 2-ը:

Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 1-ին հայտնել է Նուկուսում իշխանությունը զավթելու փորձի մասին:

«Արտակարգ դրության ժամանակահատվածի համար 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ Ղարակալպակիստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ հանձնարարված է նաև Ղարակալպակիստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, որը կգլխավորի ազգային գվարդիայի հրամանատար Ռուստամ Ջուրաևը։ Արտակարգ դրության ընթացքում նախագահը նաև կարգադրել է ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը՝ Ղարակալպաքստանում հատկապես կարևոր և դասակարգված օբյեկտների համար, սահմանափակումներ մտցնել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, ինչպես նաև սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից:

Արգելվում է նաև մեծ կազմով  հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, զենքի և զինամթերքի վաճառքը։

Միաժամանակ պետության ղեկավարը կարգադրել է «ապահովել ֆիզիկական անձանցից զենքի ու զինամթերքի ժամանակավոր առգրավումը»։ Օրենքի և կարգի պաշտպանության համար լրացուցիչ կներգրավվեն Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերն ու միջոցները։

Շաբաթ օրը ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը հայտնել էր, որ Ղարակալպակստանում արտակարգ դրություն է մտցվել հուլիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։ 

Ուրբաթ օրը մարդկանց հանցավոր խումբը փորձել է գրավել Նուկուս քաղաքում պետական մարմինների շենքերը։ Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները:

Նուկուսում բողոքի ցույցերի պատճառը երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծն էր։

Ինչպես նշել են Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդիր պալատում՝ նախագիծը նախատեսում է ավելի քան 200 փոփոխություն 64 հոդվածներում, ինչպես նաև ներառում է վեց նոր հոդվածներ, որոնք ներմուծում են 16 նոր նորմեր։ Մասնավորապես` բացառել դրույթները Ղարակալպակստանի ինքնիշխանության և նրա ժողովրդի՝ ընդհանուր հանրաքվեի արդյունքներով Հիմնական օրենքից անջատվելու իրավունքի վերաբերյալ:

Արդյունքում, ի նշան փոփոխությունների դեմ բողոքի, ցուցարարները երթով անցել են Նուկուսով, որից հետո հավաքվել կենտրոնական շուկայի տարածքում և ցույց կազմակերպել:

Հանրահավաքներ են անցկացվել ոչ միայն Նուկուսում, այլ նաև այլ քաղաքներում, օրինակ՝ Չիմբեյում և Մույնակում։ Մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել։ Իշխանությունները հանրապետություն են ուղարկել Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։ Որոշ տեղեկությունների համաձայն, վերջին մի քանի օրվա ընթացքում Կարակալպաքստանում ինտերնետի հետ կապված խնդիրներ են եղել:

Բողոքի ցույցեր են անցկացվել ոչ միայն Նուկուսում, այլ նաև այլ քաղաքներում, օրինակ՝ Չիմբեյում և Մույնակում։ Մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել։ Իշխանությունները հանրապետություն են ուղարկել Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։

 Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Ղարակալպակստանում ինտերնետի հետ կապված խնդիրներ կլինեն:

Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։

1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան