Լրահոս 24/7

Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների հետևանքով զոհերի մասին

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կիրակի օրը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհեր են գրանցվել Ղարակալպակստանի վարչական կենտրոնում՝ Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

Կիրակի օրը նա կրկին ժամանել է Նուկուս, որտեղ երկու օր առաջ անկարգություններ են տեղի ունեցել երկրի սահմանադրության փոփոխությունների պատճառով։

«Ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում»,- ասել է Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Ղարակալպակի ինքնավարության պատգամավորների հետ։ Նախագահի խոսքերը Տելեգրամի իր ալիքում մեջբերել  է վարչակազմի ղեկավարի տեղակալ, Միրզիյոևի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Նախագահը պարզաբանել է, որ անկարգություններ իրականացնող մի քանի խմբեր փորձել են գրավել Նուկուսի ներքին գործերի քաղաքային վարչության և ազգային գվարդիայի վարչության շենքերը՝ զենք խլելու նպատակով։ «Օգտվելով թվային առավելությունից՝ այդ մարդիկ հարձակվել են իրավապահների վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց և պատճառելով ծանր վնասվածքներ»,- հավելել է Միրզիյոևը։

Հուլիսի 1-ին Նուկուսում ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի սահմանադրության փոփոխությունների դեմ։ Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հասարակական կարգը վերականգնվել է։ Հաջորդ օրը շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ բերման են ենթարկել անկարգությունների մի խումբ կազմակերպիչների, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանություններին։ Ավելի ուշ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Ղարակալպալստանում, ինչպես նաև պարետային ժամ՝  ՀՀ ժամանակով 20:00-ից մինչև 06.00-ն նշված ժամանակահատվածում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago