Թուրքիայում կալանավորվել է ռուսական բեռնատար նավ, որը տեղափոխում էր ուկրաինական հացահատիկ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Մենք լիարժեք համագործակցություն ունենք։ Ներկայումս նավը կանգնած է նավահանգստի մուտքի մոտ, այն կալանվել է Թուրքիայի մաքսային մարմինների կողմից»,- ասել է դիվանագետը Ուկրաինայի ազգային հեռուստատեսության եթերում (մեջբերում է Reuters-ը):
Աղբյուրը՝ kommersant.ru