Լրահոս 24/7

Որտեղի՞ց մեզ այդքան լրտես

Ավելի քան 50 զինծառայողներ մեղադրվում են ի վնաս Հայաստանի Հանրապետության ու Արցախի լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ։ Նրանք, ըստ նախնական ու սահմանափակ տեղեկությունների, որոշակի գումարի ու նվերների դիմաց բանակի, սպառազինության, տեղադիրքերի և այլնի մասին տվյալներ են փոխանցել ադրբեջանական կողմին։
Ընդ որում, պետական դավաճանության այդպիսի գործողությունների են գնացել ինչպես ՀՀ զինված ուժերում, այնպես էլ Պաշտպանության բանակում ծառայող անձինք։ Արցախի նախագահը նախորդ օրը հայտարարեց գործակալական մեծ ցանցի առկայության մասին՝ փաստորեն ընդունելով, որ լրտեսների թիվն այդ 50-ով չի սահմանափակվում։
Հասարակությունն, անշուշտ, վրդովմունքով է արձագանքում նման տեղեկություններին՝ առանց այդ էլ արդեն զգացած ապրումներից հետո նոր ցավ ապրելով, հանձին այդ «դավաճան» ու «լրտեսների»՝ տեսնում պատերազմում պարտության ու մեծ կորուստների մեղավորների, և դեպի իշխանություններն է մղում խստագույն պահանջ՝ «գնդակահարել բոլորին»։ Գուցե ճիշտը հենց դա է, իհարկե՝ անհերքելի ապացույցների դեպքում, սակայն հետագայում նման դեպքերը կանխելու համար նախ պետք է հասկանալ այդպիսի վարքագծի ծագման խորքային ու անձնական պատճառները և, որ ամենակարևորն է, միջոցներ ձեռնարկել բոլորի բացահայտման ու հետագա դավաճանական գործողությունների կանխման ուղղությամբ։
Խորքային պատճառները հայտնի են, դրանց մասին բոլորս հաճախ ենք խոսում. կրթական ու սոցիալական ցածրագույն մակարդակ, անպատժելիության վառ օրինակներ, կառավարման և վերահսկողական գործառույթների թերացում և այլն։ Բայց անձնական մակարդակում դրդապատճառները գնահատելու համար որոշ դեպքերի վերաբերյալ ցանկալի կլիներ ունենալ «դավաճանի» կամ «լրտեսի» մասին առավել մանրամասն տեղեկություններ՝ կրթություն, սոցիալական, առողջական, ընտանեկան, հոգեբանական վիճակ։ Սրանց համադրմամբ հնարավոր կլիներ վիճակագրորեն պարզել, թե դրանցից որն է խնդիր հարուցել զինծառայողի մոտ։ Սա կարևոր է այնքանով, որպեսզի նախ՝ նման հանցագործությունների պատճառով չթիրախավորվի բանակն ընդհանրապես, չվարկաբեկվի սպայական կոչումն ու զինվորական համազգեստը, և երկրորդ՝ առաջարկվի արմատական լուծում։
Մեկ այլ հարց ևս այստեղ կարևոր է. եթե սովորական զինվորականը լրտեսություն է կատարել մի քանի հարյուր դոլարի համար, արդյո՞ք սա չի վկայում ամբողջ համակարգի անառողջության մասին։ Նույն հասարակության մոտ հարց կառաջանա՝ գեներալները նույնը չե՞ն արել՝ ավելի մեծ «պարգևների» դիմաց։
Կրթության մասն ակնհայտ է. դաշնակցական ու հանրապետական մենաշնորհ ունեցած կրթական համակարգով անցած մարդիկ չեն գիտակցել, թե ինչ է պետությունը, հնարավորություն չեն ունեցել սերտելու սեփական ու պետական անվտանգության տարրական դասերը, փոխարենը՝ «արխային» ու առասպելական պատումներով են ապրել՝ «ռուսը մեզ կպաշտպանի» քարոզվելով։ Մյուս վիճակների մասին էլ առանձնապես շատ բան չկա ասելու, հատկապես, որ տարածված են հեշտությամբ գումար վաստակելու ձգտողները (խաղադրույքների ցուցանիշները՝ վկա), սոցցանցերում գերի դառնալու մասին տվյալները, «սեռական անբավարարությամբ» տառապելու պատճառները (չմանրամասնենք) և այլն։
Սրանցից յուրաքանչյուրն անձնական դրդապատճառ կարող է դարձած լինել պետությունը դավաճանելու համար, բայց ինչպես տեսնում ենք, դրանք իրենց պատմությունն ունեն, մեծապես կախված են որոշում կայացնողների ու քաղաքական գործիչների վճռականությունից։ Վերջին մտքից կբխի նաև, որ նախկինում ևս եղել են դավաճանական ու լրտեսական մեծաքանակ դեպքեր, որոնք, սակայն, չեն հրապարակվել՝ այսօր արդեն կասկածելի պատճառներով։ Իսկ այս բացահայտումներից հույս է արթնանում, թե պատճառների ամբողջական վերհանումն ու մասնակիցների ձերբակալություններն իսկապես կմաքրեն համակարգը, կկանխեն նմանատիպ հետագա գործողությունները։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

7 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

7 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

7 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

7 hours ago