Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ և Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ՝ կկազմվի ու կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:
Ֆասթ կրեդիտը և Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում են դրանց կյանքի կոչմանը: