Լրահոս 24/7
05.07.2022

ՀՀ ՄԻՊ ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ ՄԻՊ ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ 

Ուղերձում մասնավորապես ասված է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուղիղ 27 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը, սակայն հայ սահմանադրաիրավական միտքը սերում է շուրջ 250 տարի առաջ՝ դեռևս Շահամիր Շահամիրյանի հեղինակած Սահմանադրությունից, որն էլ, իր հերթին, յուրովի ընդհանրացում է Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ ներկայացուցիչների գործունեության արդյունքները:

Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միակ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է ներկայացուցչական ժողովրդավարության, անհատի երջանկության բնական ձգտման և հանրային ընդհանուր շահի առաջմղման նույն մոտեցումները, որոնք բանաձևված են «Որոգայթ փառաց»-ում։

Մեր Սահմանադրությամբ ամրագրված են նաև մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այլ կերպ ասած՝ անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք հասարակական հարաբերությունների ու հանրային իշխանության գործունեության համար։

Այս երեք տասնամյակների ընթացքում սահմանադրականության զարգացման մեր պատմությունը նաև ցույց է տալիս, որ այս սկզբունքի լիարժեք իրացման ու մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար Սահմանադրությունն իրապես իրենը համարելու համար հետևողական աշխատանք ունենք անելու։

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է